Բաժիններ՝

Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատում հայտնի, 51-ամյա «Զինագործ Նիկոլը»

Օգոստոսի 26-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Աբրահամ Պ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում, տան դիմաց, անհայտ անձը անհայտ տիպի 9 մմ տրամաչափի հրազենից մի քանի անգամ կրակել է Աբրահամ Պ.-ի ուղղությամբ` պատճառելով վնասվածքները և դիմել փախուստի:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ինչպես տեղեկացնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Ա. Պողոսյանը Արտաշատում հայտնի է «Զինագործ Նիկոլ» մականվամբ:

 ՀՀ Ոստիկանություն                                                                 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031