
Սպանության փորձի մեջ կասկածվողը պնդում է, թե ՊՆ քննչական բաժնում իրեն խոշտանգել են

Քրեական գործով մեղադրյալ Արթուր Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով 2013թ. նոյեմբերի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգումների, ընթացքում` բռնության և սպառնալիքի ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Արթուր Դ.-ն մեղադրվում է նռնակը գետնատնակ նետելու միջոցով երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն