Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա երիտասարդն իր ծննդյան օրը նշելուց հետո վթարի է ենթարկվել և տեղում մահացել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Ավետ Ֆախուրյանը, վարելով Opel մակնիշի 34 ND 655 համարանիշի ավտոմեքենան, Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Նահապետ Զալյանի գլխավորությամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031