Բաժիններ՝

Կալիֆորնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում կան նաև հայեր

Օգոստոսի 24-ին, ժամը 03.20-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):

Օգոստոսի 25-ի ժամը 22.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 – 3.6 մագնիտուդով ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է: Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս