Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Օգոստոսի 20-ին, ժամը 18.32-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն է, որն օգոստոսի 18-ին բերման է ենթարկվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը զեկուցեց, որ Վերին Լարսում դեպքը տեղի է ունեցել գիշերը, ճանապարհը փակ է, գազի խողովակն է վնասվել, և ամեն ինչ արվում է՝ ճանապարհը շուտափույթ բացելու համար:
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման:
Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:
Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:
Օգոստոսի 18-ին Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը զանգահարել եւ հայտնել է, որ ինքը վերջերս 200 էջանոց խաղաղասիրական վեպ է տպագրել՝ «Կարմիր ձյուն» վերնագրով:
Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134 կմ-ը փակ է:
Օգոստոսի 20-ին, ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 24/30 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1993 թ. ծնված Հ. Հ.-ը:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ ամբաստանյալը նախաքննության ընթացքում հայտնել է, որ «Շեկոն» բղավել է դիմելով իրեն, թե «արի, արի»: Ինքը մեքենայի դուռը բացելով, ձախ ոտքը դուրս է դրել գետնին և ցանկացել է իջնել, երբ տեսել է, որ ատրճանակը արդեն եղել է «Շեկոյի» ձեռքին: Իջել է մեքենայից եւ, քանի որ հորեղբոր ինքնաձիգը իր կողքի նստատեղին է դրված եղել, կռացել է մեքենայի մեջ, որ վերցնի ինքնաձիգը ու այդ պահին 2 կրակոցի ձայն է լսել:
Ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ «Շահալի» ե/գ կայարանի մոտակայքում Դեբեդ գետի վարարման հետևանքով միկրոավտոբուսն արգելափակվել է կամրջի վրա, ներսում կան քաղաքացիներ (18 հոգի). անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Խարդախության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել «Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյաների դեմ հարուցված քրեական գործը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել՝ 21.39-ին: Այրվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի և «ՖԻՆՔԱ ՈւՎԿ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տանիքի փայտյա կառուցատարերը (2 քմ):
Հիշյալ հատվածում երթևեկությունը թույլատրելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին, «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Տաշիր» առևտրի կենտրոնի տեսախցիկն արձանագրել է բջջայինի գողության պահը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասից, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանմքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոմիկ Մ.-ին:
«Մեր խնդիրն այն է, որ բոլորը հավասար պայմաններում աշխատեն, հիմա ոչ մեկը մեզանից իրավունք չունի նեղանալու:Մենք ասել ենք, որ խաղի կանոններ կան, մենք շարունակական եւ հետեւողական կլինենք»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքերով՝ սահմանգծով անցնող, Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մեջ քիչ չեն այդ տեղանքին անծանոթները,ովքեր պատկերացնում չունեն սահմանի այդ հատվածում հնարավոր վտանգի, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին:
Խոսելով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետական ապարատում աշխատողների ավելի քան 60 տոկոսը մինչև 35 տարեկան են։ Խորհրդարանում ձևավորված է երիտասարդական խորհրդարան, որտեղ ներգրավված երիտասարդների ներուժը նույնպես օգտագործվում է։
Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի Տուբդիսպանսերում բուժվող, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ն իր պալատի պատուհանից դուրս է եկել, գնացել բաղնիք և բենզինով պատրաստված թմրանյութ ներարկվել:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ատոմ Ս.-ի տանը և կից օժանդակ շինություններում:
Արցախում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, աճել են մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը:
Այսօր՝ օգոստոսի 20-ի առավոտյան Երեւանում՝ Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տղամարդու դիակ էր հայտնաբերվել: