Պատնեշին բախվելուց հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթեզրին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 43-ամյա Գեղամ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն:
«Այս օրերին թուրքը չհասկացավ, որ ինքն ակամայից մեզ համախմբեց, մեր մեջ ոգին արթնացրեց, մի բան, որ, դժբախտաբար, գրեթե մեռնում էր: Իհարկե, թանկ վճարեցինք դրա դիմաց, խոնարհվում եմ մեր հերոսների առաջ»,- ասում է Ռաֆիկ Ղազինյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Սյունիքի 24-ամյա բնակիչը բռնություն է գործադրել անչափահաս կնոջ նկատմամբ, կտրել նրա մազերը` ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ` Ռ. Ա.-ին (ծնվ. 1988 թ.) և ուղևոր` Ս. Ղ.-ին (ծնվ. 1988 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Այսօր «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում տեղի կունենա նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փոքր դստեր՝ Հայկանուշ Մարգարյանի հարսանեկան արարողությունը:
Դեպքից մի քանի ժամ առաջ եղել է ինտերնետ ակումբում։ Այնտեղ է եկել նաև իր ծանոթը։ Մի քանի ժամ միասին գտնվել են այդ ինտերնետ ակումբում։ Անդրանիկ Դանիելյանը գտնվել է հարբած վիճակում։ Նկատել է, որ նա դուրս է եկել ակումբից։ Մտահոգվելով նրանով` ինքը նույնպես դուրս է եկել այդ ակումբից և գնացել նրանց տուն։ Իր ծանոթը տանը չի եղել։ Դուրս է եկել տնից և ծանոթին սպասելու նպատակով նորից վերադարձել է, նստել է տան հյուրասենյակում և դիտել հեռուստացույց։
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն` Սամվել Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու և խուլիգանության համար, իսկ նրա 2 ընկերներին` խուլիգանության համար:
Կինը՝ բազրիքից կախ և անեության թմբիրում ճախրող: ՀՀ ոստիկանությունը Ն. Առուստամյանի բնակարանից 5 կգ թմրանյութ է հայտնաբերել: Կինը ափսոսանքով էր այն փոխանցում ոստիկաններին՝ ասելով. «Ժողովուրդ, ափսոս ա, չթափեք, մեկ էլ՝ մի քիչ ինձ կթողնեք»:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Աշտարակ-Բյուրական հատվածի 10 կմ-ում «ԶԻԼ» մակնիշի 15 ԼՏ 360 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` Մ. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել Ղազախստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Արայիկ Ա.-ին:
Երկու իրանցիներ որոշել են խաբել իրենց հայրենակիցներին և Եվրոպա տանելու փոխարեն՝ բերել են Հայաստան ու 86 354 800 դրամ գումար վաստակել:
Սեպտեմբերի 3-ին Արտաշատի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ իրենց տան դիմաց գտնվող սեփականաշնորհված հողամասից գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
ՀՀԿ ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ խորհրդի նիստերի ընթացքում այսօր չի քննարկվել Սյունիքի մարզպետի հարցը: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շիրակի մարզի գյուղերից մեկում է գտնվում պղնձյա հին իրերի ամենահարուստ հավաքածուն:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Բերդ քաղաքի ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամ Ա.-ն:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Դանակահարություն՝ 150 դրամ պարտքի վերհուշից: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շարուրի փողոցի թիվ 5/5 շենքի բակում ինքնաբերաբար հետընթաց շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին:
Այսօր ՀՀԿ գրասենյակի մոտ Yerkir.am-ի հարցին, եթե առաջարկեն պաշտոն, կհամաձանե՞ք, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Խի՞ չեմ ցանկանա որ»: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե այդ դեպքում Սյունիքի մարզը կրկին կհայտնվի վախի մթնոլորտում, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է` «Բա դու չե՞ս վախենում»:
Սեպտեմբերի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Սեդա Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Անդրադառնալով ռեադմիսիայի վերջին դեպքերից մեկին, երբ Ֆրանսիայից հայ ընտանիքի հետ էին ուղարկել, ծառայության պետի տեղակալը նշեց, որ զարմանալի է, որ Ֆրանսիայում նման կոշտ քայլի են դիմել, հատկապես ընտանիքում փոքրահասակ երեխաների առկայության պարագայում, բայց մենք ամբողջությամբ չգիտենք դեպքի մանրամասները: Նա նկատեց, որ Ֆրանսիայից ծայրահեղ դեպքում են նման կերպ արտաքսում՝ օրենք խախտելու, հանցագործությանը մեղսակից լինելու դեպքում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խարդախության համար առաջադրված 2 քրեական գործեր կքննվեն Երևանի 2 տարբեր դատարաններում:
Հայկական տաղավարի տարածքը գտնվում է «ВДНХ»-ի մետրոյի կայարանի մոտակայքում, ինչը կապահովի տոնավաճառի բարձր հաճախելիությունը, քանի որ կոմերցիոն տեսակետից համարվում է ամենագրավիչ տեղերից մեկը: Տոնավաճառն ուղեկցվելու է հայկական համերգային ծրագրերով և մշակութային այլ միջոցառումներով:
Ժամը 13:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ, 21-ամյա Արկադի Մանուկյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 31 ՏԼ 035 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Նարդոսի փողոցի բնակիչ, 58-ամյա Նորայր Աթյանի վարած Վազ 2106 մակնիշի 63 ՍՍ 454 համարանիշի ավտոմեքենային:
Մարդը նախ պետք է պահի իր հոգում գտնվող պատվիրանները: Երբ կնդունենք և լիովին կգիտակցենք, որ ամեն ինչ, այդ թվում և մենք, ընդամենը պատրանք ենք Աստծո առաջ, Աստվածաշնչյան ճիշտ ճանապարհը կլինի միակ ցանկալի որոշումը և մեղսաբեր գայթակղությունները կդառնան ծիծաղելի:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Սառցե դույլ» ակցիայից հետո, մեկ շաբաթ առաջ մեկ այլ՝ ծխելը թողնելու ակցիա է սկսել: Նախարարն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով նաև, որ օրական ծխում էր 3 տուփ սիգարետ, շաբաթական, մոտ 420 գլանակ: Աշոտյանը նաև հաշվարկել է, որ սիգարետ ծխելն իր վրա նստել է ամսական 100 դոլար, քանի որ ծխել է տուփը 500 դրամ արժեցող սիգարետներ:
Նա նշել է, որ այդ քայլով վերջնականպես կհաստատեն, որ երկրում անարխիա է տիրում, իսկ որդու սպանության համար ոչ միայն մեղավորները չեն պատժվի, այլ նրանց նորից պաշտոն տալը պատճառ եւ առիթ կդառնա, որ նմանատիպ դժբախտ դեպքերը նորից կրկնվեն:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: