Ամեն տարի Հունաստան է ժամանում 600 ներգաղթյալ. ՄԱԿ

Հունական կղզիներ ժամանող ներգաղթյալների թիվն ավելացել է 6 անգամ, վկայում են ՄԱԿ-ի տվյալները: Կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամսում Հունաստան է ժամանել մոտ 42 հազար ներգաղթյալ, առաջին հերթին՝ Աֆրիկայից,-հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարիվարչության ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգի խոսքով՝ ամեն տարի Հունաստան է ժամանում մոտ 600 ներգաղթյալ, ու մոտ ժամանակներս հոսքը կարող է ավելանալ:

Ինչպես նշում է Ֆլեմինգը, Աթենքը չունի հավելյալ ռեսուրս՝ լուծելու նման մասշտաբի մարդասիրական ճգնաժամը:

Տեսանյութեր

Լրահոս