Բրիտանուհին 33 տարեկանում տատիկ է դարձել

Բրիտանուհի Կորրի Ռոուլենդը 33 տարեկանում դարձել է երկրի ամենաերիտասարդ տատիկը, հայտնում է The Daily Mail-ը:

Ինչպես նշում է թերթը, պատմությունը կրկնվում է: Նախ՝ Ռոուլենդն է շոկի մատնել ծնողներին՝ ծննդաբերելով 16 տարեկանում, իսկ հիմա նրա 17-ամյա դուստրը որդի է ունեցել, ում անվանել են Էլայջ:

«Անցած շաբաթ ես տատիկ դարձա: Ես ավելի երջանիկ չէի կարող լինել»,-թերթի հետ զրույցում հայտարարել է Ռոուլենդը:

Կինը անկեղծացել է, որ երբ իմացել է իր հղիության մասին, երազանքները փշրվել են, իսկ ծնողները՝ իրենից հիասթափվել:

Մայրությունը այդ տարիքում թվում էր «մռայլ», խոստովանել է կինը: Նրա խոսքով՝ շնորհիվ վաղ մայրության ինքը ավելի կենտրոնացած ու համառ է դարձել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930