Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է ժամանել 1976 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Հետերկրաշարժյան տարիներից մինչ օրս համայնքը զբոսայգիներ ու պուրակներ չի ունեցել: Երեխաների հանգստի կազմակերպման համար համայնքի բնակիչները հասնում էին Գյումրի:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:
Թմրամիջոցով պայքար թմրամոլության դեմ: Ապրիլ ամսից Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ՀՀ Առողջապահության նախարարությունն իրականացնում է մետադոնի ծրագիր:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում ողջունել է Հայաստանի մարդասիրական քայլը և համերաշխությունը` ցեղասպանության սպառնալիքի առջև հայտնված Իրաքի փոքրամասնությունների հետ։
Առաջիկայում կստեղծվի Սևանա լճի ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարան, որտեղ կհավաքագրվեն ավազանում իրականացվող բոլոր մշտադիտարկումների արդյունքները:
Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1962 թ. ծնված Սոնյա Ա.-ի բնակարանից գողություն է կատարվել:
Ծնողները սեպտեմբերի 1-ին երեխաներին չեն զրկել դպրոց մտնելու հաճույքից, սակայն հետագա օրերի համար նշել են, որ թույլ չեն տա դպրոցում ուսանել:
Հերթական նամակն եմ ստացել Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներից այն մասին, որ իրենց կողմից շենքի դիմացի կանաչապատ տարածքը բռնագրավված է ‹‹Առա-Ռոս›› ՍՊԸ-ի կողմից, որի մասին վերոնշյալ քաղաքացիները դեռևս 2 տարի առաջ դիմել են ՀՀ տարբեր բարձրագույն ատյաններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետին:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել աջակողմյան դաշտը:
Մանկապարտեզի խաղահրապարակին կից կառուցվել է Հայաստանում առաջին պաշտպանիչ պատը, որի շնորհիվ երեխաները կարող են մանկապարտեզի բակում ապահով խաղալ:
Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Մասիս Պ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է կնոջ քրոջ նախկին ամուսինը` Նորայր Է.-ն:
Մաքսատան համապատասխան փաստաթղթերում Արտեմ Վ.-ն, ստորագրելով Շահեն Խ.-ի փոխարեն, տնօրինել է տրանսպորտային միջոցը, որի մաքսազերծման համար նախատեսված գումարը սահմանված ժամկետում չի վճարել, արդյունքում` Շահեն Խ.-ից բռնագանձվել է խոշոր գումար:
Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հակոբի հետ մենք կապ ենք հաստատել և մեզ նա միայն փոխանցել է իր առողջության մասին, ինչպես նաև իր գերի ընկնելու հետ կապված, և գերության մեջ եղած իր պատմությունից դրվագներ: Բայց գտնվելու վայրի մասին Հակոբը մեզ ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով մեզ չի ասելու, թե որտեղ է գտնվում, և որ երկիր է հասնելու վերջին և հիմնական բնակության հետ կապված:
Գիշերը գյուղ մտած արջին ազատել են կապանքներից և բաց թողել հարակից անտառում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Հայկ Խ.-ն:
Ինչպես հայտնի է, Հանրապետության ճանապարհներին՝ մասնավորապես 6 դպրոցներին կից տարածքներում, սեպտեմբերի 1-ից գործում են նոր արագաչափ սարքեր:Այս մասին այսօր առավել մանրամասն խոսեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից տեղեկացնում է, որ վաղը` սեպտեմբերի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
66 000 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Վ.Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 419.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ կվերցվի «Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից
«Մեր երկրիը կարծես վերածվել է հոգևոր շուկայի , այսինքն՝ հիմա փողոցում բոլոր կրանական կառույցները ներկայացնում են իրենց ապրանքները: Քեզ մոտենում են մորմոնները, հգեգալստականները, Եհովայի վկաները, թռուցիկներ են բաժանում, թե ինչպես ընտանեկան անեծքները քայքայել, ինչպես հիվանդություններից բժշկվել, այսինքն՝ ոչ թե Աստծուն են քարոզում, այլ իրենց ապրանքներն են առաջարկում մարդկանց, որոնք գտնվում են տարբեր վիճակներում»
Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված շարքային Սիմոն Մկրտչյանը երեկ երեկոյան կալանավորվել է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության՝ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից՝ հինգշաբթի օրը կառավարության հաստատմանը կներկայացվի tundarc.am համակարգի սպասարկման կարգը, որով վ կարգավորվում են http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման հետ կապված հարաբերությունները։
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին:
Երեւանում, սեպտեմբերի 1-ի երեկոյան Սայաթ Նովա փողոցում գտնվող «Ֆեյմս» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն էր:
Հարգելի պարոն Վարչապետ, խնդրում ենք ուղղել վերը նշված անպատիժ մնացած ապօրինությունների և հանցագործությունների հետևանքներն ու վերականգնել մեր Սահմանադրական իրավունքը (հոդված 31) և գոնե յոթ տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցնել ներկայումս փաստացի Ձեզ պատկանող այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 01-ի որոշումով կասեցվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը: