Բաքվում մայրը խեղդել է մանկահասակ դուստրերին ու փորձել է ինքնասպան լինել
Երեկ Բաքվի Սաբունչինսկի շրջանում 27-ամյա Նասիբա Գուրբանովան խեղդել է իր փոքրիկ դուստրերին ու ինքնասպանության փորձ է ձեռնարկել, հայտնում է ANS Press-ը:
Կինը խեղդել է 3-ամյա Այանին ու 10 ամսական Այշանին, ինչից հետո դանակով իրեն հարված է հասցրել սրտի շրջանում: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են փոքրիկների մարմիններն ու նրանց արնաքամ մորը:
Գուրբանովան մինչ երեխաներին սպանելը գրություն է թողել. «Ես հոգնել եմ նման կյանքից: Չեմ ուզում այսպես ապրել: Ինձ առաջնորդում է սատանան: Ես ոչ ոքի չեմ կարող վստահել փոքրիկներիս»,- գրել է կինը:
Ներկայում կնոջ վիճակը գնահատվում է ծանր: Նրա ամուսինը՝ Ասիֆը, շոկային վիճակում է: Ամուսինը աշխատանքի բերումով շաբաթական մի քանի անգամ տանը չի գիշերել, այդ պատճառով էլ կինը սկսել է նրան խանդել: Ասիֆն ասել է, որ այլ խնդիրներ իրենց ընտանիքում չեն եղել:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:a