 
                        Լոռու մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել
 
                                    Հունիսի 5-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 31 OP 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի եզրաքարերին և հայտնվել կանաչապատ գոտում. վարորդ՝ 1964 թ. ծնված Հ. Մ.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Մինչ-հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազ բալոնի փականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        