Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու հավակնող շարժում է:
Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «www.facebook.com» սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ:
«Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի կամ աղբամանների մոտ, երբեմն էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գնդապետը նկատեց, որ որոշ մարդկանց «բերանից ինչ-որ վատ բաներ են դուրս գալիս» Հատուկ գնդի մասին, սակայն, ըստ Վ. Չիբուխչյանի՝ հատուկ գունդն արեց այն, ինչ իր վրա դրված էր. «Կարողացանք մեր տղաների միջոցով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, բայց ստավեց այնպես, որ ստիպված էին ինչ-որ քաղաքական վայրիվերումների պատճառով թողնել Շահումյանի շրջանը, դա մեզանից կախված չէր»:
Մեղավորը նա է, ով տվել է, որովհետև այդ սիլուետը քաղաքի վրա շատ ակտիվ է աշխատում։ Քաղաքաշինությունն ինչո՞վ է տարբերվում՝ դա պետական գործառույթ է՝ պետության կողքին կանգնած։ Յուրաքանչյուր նման սիլուետը այն կպահպանի, որովհետև դա արժեք է, դա բնություն է, և եթե ուրիշ տեղից մարդ է գալիս, ու ասում ենք, որ մի սեփականատիրոջ է պատկանում՝ իր համար տուն է սարքել, ասում է՝ լավ է արել, բայց ոնց եք դուք թողել։
Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր տուժող Հրաչյա Սարգսյանը, որը դատարանին հայտնեց, որ ինքը ցուցմունք չի տվել առաջին ատյանի դատարանում, քանի որ հիշողության կորուստ է ունեցել, սակայն այժմ ցանկանում է ցուցմունք տալ, քանի որ որոշ հանգամանքներ կան, որոնք ինքը վերհիշել է:
Այսօր` աշխարհայնացման ընթացքների, այլակարծությամբ սքողված կեղծ ու սին գաղափարների առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ զորացնենք նաև մեր խնամքն ու ջանքերը` Սփյուռքում և Հայրենիքում մեր զավակներին հայրենյաց ավանդներով կրթելու համար, որպեսզի ապրեն ազգային ջերմ ու կենդանի զգացումով, ազգի, Հայրենիքի սիրով և ընթանան հավատքով, ամուր կանգնած` փրկության հույսի ու հավիտենական կյանքի ուղիներում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է նույն օրը Երեւան քաղաքում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):
ԴԱՀԿ-ն մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը… 110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից:
«Նամակը ստացել ենք, ցավոք առանձնապես մեծ բան չէր գրել։ Ընդամենը երկու նախադասություն էր․ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Իմ երեխեքին իմ փոխարեն համբուրեք․․․»։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ (ձեռքի կոտվրածքով երեխային տեղափոխում են հիվանդանոց). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով: Ոստիկաններն իրենց ավտոմեքենայով Ր. Աղաջանյանին տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Առայժմ չի հաջողվել կալանավորին հայտնաբերել: Իսկ գործը ՀՔԾ-ին փոխանցելու պատճառը, ամենայն հավանականությամբ, կալանավորին ուղեկցող ոստիկանների թերացումը կամ բացթողումն է աշխատանքի մեջ:
Կարո՞ղ է մեկը բացատրել` այդ ինչպե՞ս է, որ հարևան Ադրբեջանի կողմից դիվերսիաների, սահմանին վիճակը սրվելուն պես բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում:
Դրանց մի մասը կա նաև համացանցում։ Շնողեցի գյուտարարը մտահոգ է, որ իրեն մինչև հիմա ոչ–ոք արժանին չի հատուցել: Նա կարծում է, որ խախտված են իր հեղինակային իրավունքները։
«Հալածանքների ենթարկելով՝ փորձում են վերջնականապես արմատախիլ անել ազատության, արդարության համար մարտնչող տեսակը: Այդ տեսակից են նաև Շանթի հետ դատվող նրա ընկերները: Դրանով էր պայմանավորված այդքան մեծ պատժաչափերը»,- ասում է Ռուզաննա Բադալյանը:
Լուսիկ Գրիգորյանը մեղադրվում է մանկահասակ Էրիկին 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում շահագործելու մեջ:
Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:
Արցախյան շարժման տարիներին այս փոքրիկ գյուղը տվել է տասը զոհ, որոնցից հինգը մշտապես բնակվում էին Հաղորտում: Զոհվածներից երկուսն ուսուցիչներ էին՝ երկու երեխաների հայր, դպրոցի տնօրեն 40-ամյա Նելսոն Ղազարյանը և 3 երեխաների հայր 33-ամյա Վալերի Կարապետյանը, որին այգում աշխատելու ժամանակ թուրքերը բռնել, կապել էին թթենուն և ողջ-ողջ այրել:
«Նպատակ ունենք շրջել տարբեր երկրներում, տարբեր հայկական համայնքներից ներգրավել ավելի շատ ներդրողներ: Աշխարհում շատ է այն հայերի թիվը, որոնք ծանոթ չեն Արցախին, վերաբնակեցված տարածքներին, Արցախի քաղաքական հարցը դրսում ապրող շատ մեծահարուստների համար անծանոթ մի հարց է: Այնպես որ, մեր այցերը ոչ միայն նոր ներդրումներ գտնելու, այլև ուսուցողական նպատակ են ունենալու»,- ասում է Մասիս Ալեքսանդրյանը:
Ազատության հրապարակում «Հակահարված» արտ-խումբը իր հերթական բողոքի ակցիան է իրականացրել։ Այս անգամ խմբի անդամները Օպերայի շենքին փակցրել են Շանթ Հարությունյանի անչափահաս որդու ՝ Շահեն Հարությունյանի նկարը ՝ «Ազատություն» մակագրությամբ։
Մեր պաշտոնական վիճակագրությունը Հայաստան եկող ամեն մարդու զբոսաշրջիկ է հայտարարում, բայց միևնույն է, նրանց թիվը կես միլիոնից չի անցնում: Բայց մեզ ոչինչ չի կարող խանգարել համայնքների համաչափ զարգացման անզուգական ծրագրել գրելու և իրականացնելու գործում: Հատկապես, որ դրա համար 400 մլն դոլար տվող կա:
Արդեն մի քանի օր է՝ Ալավերդու Սարահարթ թաղամասի Շահումյան փողոցի վրա, հենց մայթից ջրամատակարարման ժամերին ջուր է դուրս հորդում՝ ողողելով ճանապարհն ու լցվելով հարակից շենքերի բակերը: