
Տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը. այս մասին հայտնում են Կոնգրեսի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ընդունված և ընդունվելիք հակահայկական բանաձևերի և ձևակերպումներին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ քայլերի հետևանքով էլ ավելի խորանում է Հայաստանի մեկուսացումը և ընդունվում են մեր երկրի շահերին վնասող փաստաթղթեր:
Կուսակցության փոխնախագահ Լ. Զուրաբյանը հանձնաժողովին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հակահայկական նոր բնաձևի ընդունումը կանխելուն ուղղված քայլերի մասին: Որպես առաջին քայլ նա, մասնավորապես, շրջաբերականով դիմել է ALDE պատգամավորներին, խնդրելով քվեարկել բանաձևի ընդունման դեմ:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների, Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: