
Սպանություն Տերյան փողոցի գարեջրատանը. NEWS.am

Երեկ՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան միջադեպ է եղել Հյուսիսային պողոտայի մոտ, Տերյան 19 հասցեում գտնվող «Պաուլաներ» գարեջրատանը:NEWS.am-ի տեղեկություններով, վեճ է ծագել գարեջրատան աշխատակիցների եւ նշված շենքի բնակիչներից մեկի միջեւ: Վեճի ընթացքում դանակահարել են «երեք անձանց: Նրանցից մեկը մահացել է, մյուս վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով, կասկածյալին, ով նշված շենքի բնակիչ է, դեռ չեն ձերբակալել:
Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 104 (սպանություն» եւ 112 (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով, ընթանում է քննություն:
Սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: