
Սիսիանում եռյակի հանրահավաքը խոչընդոտում են ՀՀԿ-ական երիտասարդները. a1plus.am

a1plus.am –ի փոխանցմամբ՝ Սիսիանում ընթանում է եռյակի հանրահավաքը, որտեղ մի խումբ երիտասարդներ, ովքեր ներկայացան որպես հանրապետական կուսակցության անդամ՝ խոչընդոտում են հանրահավաքի բնականոն ընթացքը:
Նրանք խումբ- խումբ հավաքված են հրապարակի ետնամասում: Ավելի տարեց մի տղամարդ համակարգում է նրանց գործունեությունը:
Այդ անձնավորությունը երիտասարդներին տվեց մի թուղթ որի վրա ՄԱԿ-ում՝ Սերժ Սարգսյանի ելույթի սղագրությունն էր: Երիտասարդները բարձրախոսով ընթերցում են այն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: