Երկրաշարժի պատճառով Տավուշում տանիքներ են վնասվել. մարզպետ. news.am
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը Տավուշի մարզի բնակիչները չեն զգացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ որեւէ ցնցում չեն զգացել եւ բնակիչների կողմից էլ ահազանգ չեն ունեցել:
«Ոչ ես եմ զգացել, ոչ էլ առայժմ բնակիչների կողմից ահազանգեր ենք ստացել, ԱԻՆ-ում էլ որեւէ բան չի գրանցվել».-ասաց մարզպետը:
Նա նշեց, որ Իջեւան-Վազաշեն հատվածում ուժեղ քամի է եղել, ինչի հետեւանքով Վազաշեն գյուղում տանիքներ են վնասվել: Մարզպետը տեղեկացրեց, որ այժմ համապատասխան տարածքային կաույցը գնացել է արձանագրի վնասը.
«Այս պահին աշխատում են, կզեկուզեն, միանշանակ միջոցներ կձեռնարկենք վնասը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Հովիկ Աբովյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: