Բաժիններ՝

Արծվիկ Մինասյան. «Ընտրվել է խոշորին ստվերից դուրս բերելու ոչ արդյունավետ ձևերից մեկը». 1in.am

«Սա էլ որերորդ դեպքն է, երբ մեր տնտեսվարող սուբյեկտները, մեր քաղաքացիները օրենքներիանդրադառնում են այն ժամանակ, երբ դրանք սկսում են իրենց նկատմամբ կիրառվել: Օրենքի ընդունման ժամանակ ես այն մարդկանցից եմ եղել, ով այս վիճակը կանխատեսել էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ ձեռքբերումների հետ միասին՝ օրենքում հսկայական ռիսկեր են պարունակվում փոքր և միջին բիզնեսի մասով, կան նաև այլ տարբեր ռիսկեր:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սուրը պետք է ճոճել հենց օրենքների քննարկումների ժամանակ: Ի դեպ, ԱԺ-ում օրենքի քննարկումների ժամանակ Արծվիկ Մինասյանը պարբերաբար ընդգծում էր, որ օրենքի պահանջով փոքր սուբյեկտները դառնալու են խոշոր ընկերությունների հարկային պարտավորությունները գանձելու գործակալներ. «Անշուշտ, խոշորին ստվերից դուրս բերելու ամենից ոչ արդյունավետ ձևերից մեկն է ընտրված: Մենք ի՞նչ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ փոքրից մինչև խոշոր հարկային համակարգը ապահովի փուլային անցում, որի ժամանակ պետք է բացառել ներքևից շրջանառության ծավալներով պայմանավորված՝ ավելի մեծ հարկման որևէ համակարգի կիրառում»,- մանրամասնեց պատգամավորը: Ըստ նրա՝ պրոգրեսիվ հարկման համակարգը պիտի գործի ամբողջությամբ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս