ՀՀ քննչական կոմիետեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունիսի 18-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 17 բջջային հեռախոս:
Հունիսի 19-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 19-ի ժամը 19.00-ից մինչև հունիսի 20-ի 07.00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հունիսի 18-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Էկզոգեն թունավորում հարցականով, ստամոքս-աղիքային տրակտի և վերին շնչուղիների քիմիական այրվածք» ախտորոշմամբ 44-ամյա կառավարիչը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մայիսի 13-ին, առանց գիտակցության գալու, մահացել է։
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:
Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին:
Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։
«Այդ շռայլությունների, բարեգործությունների ծախսերը որևէ դեպքում չի կարող մտած լինել սակագնի մեջ: Ինքն այլ պարտավորություններ էլ ունի, շռայլություն է արել, պարտքի տակ է ընկել, բայց դա սակագնի մեջ նստած չէ: Հիմա անձնական գործունեության արդյունքում՝ ինքը (ՀԷՑ-ը.- Ա.Ք.) գնացել՝ թանկ վարկ է վերցրել»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ:
2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, թիվ 44 ավտոբուսում հափշտակել են Երևան քաղաքի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկի պլաստիկ քարտ՝ պատճառելով գույքային վնաս:
Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հերթական ինքնասպանության փորձը գրանցվել է Ալավերդի քաղաքում: 51-ամյա տղամարդը կիսամերկ բարձրացել է 5 հարկանի շենքի տանիք և ցանկացել ցած նետվել:
ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին երեկ քննարկված նախագծերը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների և կից նախագծերի փաթեթը, մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակում «Հայփոստը» ընգրկելու հարցը, ինչպես նաև «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունները:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականին Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում: 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր է:
«Աշխատում են մինչև հունիսի 26-ը չփչացնել մթնոլորտը բանակից ստացված վատ նորություններով, քանի որ նախատեսվում է գեներալի կոչում շնորհել ավելի քան 10 զինվորականի: Նրանց թվում կան նաև այնպիսիք, ում անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալներում: Այդ պատճառով էլ պաշտպանության նախարարությունը նման կեցվածք է որդեգրել»:
«Վեց ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներից, ակցիաներից հետո վերջապես կառավարության ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը կկատարվի նաիրիտցիների պարտքերի մարումը: Հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Մահարիշի վեդայական կենտրոնը այս տարի հունիսի 21-ին տոնում է Յոգայի միջազգային օրը, որը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորական ամուսինները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում:
Հունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երեւան: