Բաժիններ՝

Վթար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

Հունիսի 19-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ում «Գրանդ Շերոկի» մակնիշի 34 VS 812 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և շրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս