Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության «Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը`«Երախտագիտություն» մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930