Հոկտեմբերի 13-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի բակում գտնվող տնակում:
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի շտապ օգնության թիվ 07 խումբը Ամիրյան փողոցից իրենց կենտրոն է տեղափոխել տղամարդու դի:
Չինարիում այսօր տեղի կունենա ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի հուղարկավորությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրոեւյցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Հիշեցնենք՝ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 7-ին գերեվարվել էր հայրենի գյուղի մոտակայքից, և ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված խոշտանգումներից հետո՝ հաջորդ օրը` մահացել: – See more at: http://pastinfo.am/hy/node/52890#sthash.QzMUqk7z.dpuf
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է նախօրեին Երեւանում իր աշխատանքներն ավարտած Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մոտ հինգ տասնյակ մասնակիցների:
2014 թվականի հոկտեմբերի 13-ին` ժամը 01:00-ին, Սասուն Կարապետյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Մանուկյանի դիակը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1990 թ. ծնված Լևոն Բունիաթյան:
Պարզվել է, որ տեղի է ունեցել Չարենցավան-Երևան կոյուղագծի կոլեկտորի վթար, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են ավտոճանապարհի երկայնքով՝ լցվելով հարակից բնակելի հատվածներ:
Երևանում հոկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պարզվել է, որ 6-րդ փողոցում գտնվող Մ.Ս.ին պատկանող թիվ 25/2 տան նկուղային հարկում գտնվող լոգարանում 3 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով. այրվել է լոգարանի կախովի առաստաղը (6 քմ):
Վարդենիսում սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը, ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը:
Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում «Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում վաղ առավոտից տոնական 28 բեմերում մեկնարկած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները:
Հոկտեմբերի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 12-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Ն.Հ.-ի (ծնվ. 1960թ.) վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 21LO674 պետհամարանիշի ավտոմեքենայի, «ՎԱԶ-2107» մակնիշի 34LT281 պ/հ և Դ.Մ.-ի (ծնվ. 1946թ.) վարած «Իսուզու» մակնիշի 33DD533 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ըստ Արա Պապյանի՝ հաշվի առնելով, որ ԵՏՄ անդամ երկրներում օրենքի գերիշխանությունը, ժողովրդավարությունը ավելի վատ վիճակում է, տրամաբանական է, որ այդ վիճակում Հայաստանը չի կարող ավելի լավը լինել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հայտնի է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը. ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ` նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արցախում միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են համայնքների և շրջվարչակազմերի ներկայացրած հայտերի հիման վրա՝ հաշվի առնելով այդ ճանապարհների վերանորոգման հրատապությունն ու ռազմավարական նշանակությունը:
Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։
ՀՀ քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1941թ. ծնված Կ. Ս.-ի դին:
Ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողը Ա. Մանուկյանի հորեղբոր որդին՝ Վահագն Մանուկյանն է:
Գործով վկա Սարգիս Վարդանյանի ցուցմունքով այն մասին, որ դեպքի պահին գտնվել է պահակատանը` արթուն հերթափոխի սենյակում: Կրակոցի ձայնից դուրս է եկել ու տեսել, որ Սարգսյան Հրաչն ընկած է գետնին ու գոռում է: Տեսել է նաև Դավիթին` կանգնած, նա ոչինչ չէր անում: Տեղյակ է, որ Լյուքսը հայհոյել է նրան, իսկ նա զգուշացրել է, որ չհայհոյի:
Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո աղջկա երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց:
90ականներից մինչ օրս Շիրակի մարզից անհետ կորած է համարվում 12 զինվոր: Նրանցից 3-ը Գյումրու բնակիչներ են: 2-ը շարքային, մեկը՝ սպա: Բոլոր զինվորներին գտնելու նպատակով Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունը ՀՀ ՊՆ հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում անհետ կորածների արյունակից հարազատներից վերցվում են ԴՆԹ անալիզներ և փորձանմուշներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այսօր շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում Երևանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ:
Պարզվել է, որ թիվ 84 բնակարան մտնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը և դադարեցրել արտահոսքը:
Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն սրտացավությամբ ու նվիրումով կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Երևանի զարգացման գործում: