Բաժիններ՝

Նոր շրջադարձ հղի կնոջ մահվան գործում. մանկաբարձը մեղադրում է վիրահատող բժշկին. news.am

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան մեջ մեղավոր է «Արմավիր» ԲԿ-ում նրան վիրահատած գինեկոլոգ Արմեն Վարդանյանը, որը վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Այս մասին NEWS.am-ին ասաց նույն հիվանդանոցի գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանը, որը գործով ներգրավված է որպես մեղադրյալ։

Մանկաբարձը հերքում է բժիշկների եւ Նարինեի ամուսնու պնդումները, թե Նարինեի մոտ արնահոսությունը սկսվել է մինչեւ վիրահատությունը. «Մինչեւ վիրահատությունը ստուգել ենք. ջրեր չէին գնացել, արնահոսություն չկար, 3 սմ շերտազատում էր, ինչի դեպքում հնարավոր է պահպանել երեխային, չվիրահատել: Ես էլ ասեցի՝ Արմեն, մեղք ա, մի երեխա ունի, բեր հղիությունը շարունակենք պահպանել: Բայց ինքը ասեց՝ չէ, բա որ հետո մի բան լինի, եւ վիրահատեց: Վիրահատության ընթացքում թույլ տվեց սխալ, չկարողացավ անոթը բռնել, կապել, բաց թողեց, արնահոսություն եղավ: Եթե ինքը չաներ, տենց չէր լինի»։

Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել:

Մանրամասներն ` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս