Երիկամներիս խփել են. Հակոբ Ինջիղուլյանն առողջական խնդիրներ ունի. NEWS.am
Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն ունի առողջական խնդիրներ` կապված նյարդային համակարգի, թոքերի, շնչառության եւ տեսողության հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը:
«Դեռ չենք կարող ասել, թե ինչ հիվանդություններ ունի Հակոբ Ինջիղուլյանը, սակայն մի բան հստակ է, որ առողջական խնդիրներ ունի, նյարդերն են լարված, շնչառությունն է վատ, գիշերները բաց բերանով է շնչում, բացի դրանից հազ ունի, տեսողության խնդիրներ: Թե այս խնդիրներն ինչքանով են կյանքին վտանգավոր, դեռ վաղ է որեւէ բան ասելը: Նույնիսկ չենք կարող ասել` սրանք գերության ընթացքում են ձեռք բերվել, թե դրանից հետո»,- ասաց նյարդաբանը:
Ինջիղուլյանն այսօր համալիր հետազոտությունների է ենթարկվել` լաբորատոր անալիզներ, գլխի, թոքերի ողնաշարի ռենտգեն, կոմպյուտերային տոմոգրաֆիա, սրտի էլեկտրագրություն եւ սոնոգրաֆիա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստեղծվել է հատուկ հանձնաժողով` պարզելու, թե ինչ խնդիրներ ունի Ինջիղուլյանը:
NEWS.am-ի թղթակիցը շրջել է գերությունից վերադարձած զինծառայողի հետ եւ լսել նրա գանգատներն ու բժիշկների ցուցումները:
Հակոբ Ինջիղուլյանը բժիշկներին պատմեց, որ երիկամներին հարված է ստացել, ինչպես նաեւ գանգատվեց խեղդող հազից:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: