Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ: «Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի գյուղական համայնքներին՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում: Ելփինն ինձ համար հարազատ գյուղ է, մի քանի անգամ եղել եմ այստեղ, ունեմ բարեկամներ: Համոզված եմ, որ այս շփումները հնարավորություն են տալիս անմիջապես գյուղացուց տեղեկանալ համայնքներում առկա խնդիրների մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներրի ընթացքով, ինչպես նաև նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և ներկայացրել առկա խնդիրները:
Ելփին համայնքի ավագանու որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

Vayoc Dzor9 Vayoc Dzor8 Vayoc Dzor7 Vayoc Dzor6 Vayoc Dzor5 Vayoc Dzor4 Vayoc Dzor3 Vayoc Dzor2 Vayoc Dzor1

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031