Բուդաղյանների փաստաբանը` Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու մասին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ինքանաբացարկի միջնորդություն ներկայացրեց քրեական գործը քննող դատավորի դեմ« միջնորդությունը, սակայն, դատարանի կողմից մերժվեց:

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ստիպված է հեռանալ դատական նիստերի դահլիճից` նշելով, որ դատավարությունն իրականում դատավարություն չէ, այլ դատավարության իմիտացիա: Փաստաբանն ասաց, որ գտնում է` այս դատավարություն չի կարող պատշաճ որակի փաստաբանական ծառայություններ իրականացրել.

«Ես այսօր ստիպված եմ, ցավում եմ, բայց ստիպված եմ հեռանալ դատարանի դահլիճից, շարունակեք դատավարությունն առանց ինձ, եթե սա, իհարկե, կարելի է կոչել դատավարություն»: Իր խոսքում փաստաբանը նաև նշել է «Եթե դատարանը քիչ թե շատ շահագրգռված լիներ իրականում օբյեկտիվ ընթացք տալ այս հարցին և լուծում տալ, այսօր չէր կարող պատահել, որ Տիգրան Խաչատրյանին (նա Սուրիկ Խաչատրյանի որդին է) չկարողանայինք հրավիրել»:

Նշենք, որ դատարանը որոշում է կայացրել Ս. Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու մասին, սակայն դատական նիստերի քարտուղարն այսօր դատարանում ասաց, որ բերման ենթարկելու մասին որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը և օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել, միջոցառումները շարունակվում են, Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու դեպքում կհայտնվի լրացուցիչ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս