Բաժիններ՝

Մխչյանում բախվել են «ՎԱԶ-29099»-ն ու «ՎԱԶ-2109»-ը. կա տուժած

Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-29099» մակնիշի 32ՍՏ815 (վարորդ՝ Վ. Մ. ծնվ. 1983թ) և «ՎԱԶ-2109» մակնիշի 31QQ100 (վարորդ՝ Տ. Բ. ծնվ. 1984թ) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Մ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատնքներ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս