
Կապանում «Որդի Սպարտակ» ՍՊԸ-ին պատկանող պահեստ է այրվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիք գյուղի Գաղթականեր փողոցի թիվ 39 հասցեում՝ «Որդի Սպարտակ» ՍՊԸ-ին պատկանող պահեստի էլ. վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.15-ին, մարվել՝ 05.30-ին:
Այրվել է 3 գմ էլ.մալուխ և կախովի առաստաղը՝ 20 քմ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն