Բաժիններ՝

Եթե ուզենայի, գլխից կխփեի. ԲՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ). 1in.am

1in.am-ը գրում է. Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2009 թ. հոկտեմբերին Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում քաղաքացի Արթուր Զադոյանի վրա ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի արձակած կրակոցների կասեցված գործի քննությունը:

Հիշեցնենք, որ 2009-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ:

Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, ինչը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը: Զադոյանը, բարեբախտաբար, ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: Քրեական գործ էր հարուցվել, սական ավելի ուշ կասեցվել էր իբր մեղադրյալի՝ Արթուր Զադոյանի առողջական խնդիրների պատճառով: Սակայն գործի քննությունը մի քանի ամիս առաջ վերաբացվել է և ուղարկվել դատարան:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս