
Նոր նշանակումներ` ՀՀ քննչական կոմիտեում. «Փաստինֆո»

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել Կոտայքի քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու մասին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Կոտայքի քննչական վարչության պետ է նշանակվել Մհեր Վարդանյանը, ով մինչ այդ Ավան եւ Նոր Նորք քննչական բաժնի պետն էր: Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արման Զարգարյանը, իսկ Նաիրիի քննչական բաժնի պետ` Արա Պողոսյանը: