«Դասի ժամանակ իրեն վատ է զգացել և տեղում մահացել է: Շտապօգնությունը եկել է, բայց չեն կարողացել փրկել: Ըստ մեր ունցած նախնական տվյալների՝ ինքը սրտի հետ կապված պրոբլեմ է ունեցել, և այդ պատճառով է տեղի ունեցել պատահարը»: Կարեն Գրիգորյանը փոխանցեց նաև, որ մահացած ուսանողը տղա է:
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց:
«Ճիշտն ասած նման ցանկություն չեմ ունեցել: Գուցե Դուք մեկնաբանեիք՝ ինչով են պայմանավորած այն լուրերը, որ տարածվում են իմ անձի շուրջ»,- ասաց նա:
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բողոքի քննարկման հիման վրա կայացված որոշումը: Դատարանը, քննության առնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումը վերացնելու պահանջի մասին ներկայացված բողոքը, կայացրեց բողոքը մերժելու մասին որոշումը՝ այն հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:
Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից որպես բժիշկ- կոնսուլտանտ ուղարկվել է Շահումյանի շրջան:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 1997 թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1993 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Երբ Վալերի Օսիպյանի հետ զրուցել է, վերջինիս հարցին Շ. Հարությունյանը պատասխանել է, որ չի գնալու Երևանի Բաղրամյան 26 հասցե։ Փայտերն ու պայթուցիկներն ինքն է բերել Ազատության հրապարակ, որպեսզի ոստիկանների կողմից ուժ գործադրելու դեպքում հակադրություն կատարեն։ Իրենց զրույցի ընթացքում Վ. Օսիպյանն ասել է, որ ուղեկցելու են իրենց, և որևէ կոնֆլիկտային տրամադրություն չկա։ Իրենց ոչ մի ոստիկան չի դիմել, որպեսզի դուրս չգան երթևեկելի մաս, քանի որ իրենք պայմանավորվել էին և երթի էին դուրս եկել Վ. Օսիպյանի հետ։ Մաշտոցի պողոտա դուրս գալիս` հետևից բռնել են իր ուսից և հետ հրել։ Դա իր համար շատ վիրավորական է եղել։ Իրեն քաշելու հետ զուգահեռ՝ ասել են, որ դուրս գա մայթ։ Իրեն և տղաներին Ոստիկանության բաժնում տարել են առանձին սենյակներ»:
Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Կրակոց օրենքի վրա. 20-ամյա վաղեմության սպանության վերհուշը:
«Ինչպե՞ս ենք պատրաստվել: Փայտ չունենք, գազն ու լույսն էլ էնքան թանկ է, որ չես կարողանում ուզածիդ չափ տաքացնես բնակարանդ: Երեկոները 2 ժամ վառում ենք, որ գոնե մի քիչ տաքություն լինի ու էլի անջատում ենք: Էդքան գումարի տակից ոնց կարող ենք դուրս գալ»:
Շատ ուշագրավ մի փաստ կա, որի մասին պաշտոնյաները լռում են: Այս ամառվա վերջին Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել համանման նախաձեռնությամբ և առաջ է քաշել ՌԴ-ում մայրերին տրվող մայրական կապիտալից բոլորովին հրաժարվելու գաղափարը: Բնականաբար, այդ պայծառ միտքը պաշտոնյաները մտմտում են շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա ուզում են միս ու արյուն հաղորդել դրան:
Քարտեզում կա, պաշտոնապես, սակայն գոյություն չունի: Շիրակի մարզի Բարձրաշեն համայնքի մասին է խոսքը: Այն փաստաթղթային ձևակերպումներով գտնվում է Իսահակյան համայնքի վարչական կազմում, համայնքապետարան չէ, սակայն դպրոց ունեցել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը` Մալաթիա, մյուսը` Արմենիա բժշկական կենտրոններ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Ամենաէժանը 100 դրամ ա, ամենաթանկը՝ 300 դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ գները համարյա 2 անգամ բարձրացել են: Ժողովուրդը փող չունի, համ մենք ենք տուժվում, համ՝ իրանք»:
Սոցիալ-տնտեսական ծանր կեցությունը Գյումրիում սրվում է հատկապես ձմռան նախաշեմին: Համատարած գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում շատ ընտանիքներ են կանգնում խնդիրների առաջ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Եթե սեփական տներում և բնակելի շենքերում ընդհանուր առմամբ ջեռուցման հարցը կարելի է լուծված համարել, ապա պատկերը բոլորովին այլ է տնակներում:
Քանաքեռում կատարված սպանության մանրամասները. ականատեսը տաքսու վարորդ էր:
«168 Ժամի» հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահի օգնական Գոռ Բարոյանն ասաց, որ պողոտայի սալահատակն ամբողջովին փոփոխվել է արտերկրից ներկրված գրանիտե բարձրորակ սալաքարերով` նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց շնորհիվ պողոտան հնարավոր կլինի առանց հավելյալ վերանորոգումների շահագործել ավելի քան 50 տարի:
2014 թ. հոկտեմբերի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 275 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 29 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 362 քաղաքացի:
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
«Այսօր կարող ենք արձանագրել, որ գրեթե բոլոր մարզերի Հարկադիր կատարման ծառայության բաժիններն ու բաժանմունքները նորոգված ու վերազինված են. սա տարիների աշխատանք է, որն արդեն ավարտին է մոտենում: Տարածքային բաժանմունքների ստեղծման նպատակը քաղաքացիների համար Ծառայությունն էլ ավելի հասանելի դարձնելն է, որպեսզի նրանք ստիպված չլինեն խնդիրները լուծելու նպատակով հասնել մարզկենտրոն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ՀՀ-ում կրիմինոգեն վիճակը, հանցավորությունն աճե՞լ է, թե՞ պակասել: