Երևանի ոստիկանությունը փակել է կենտրոն տանող փողոցները. RIA Novosti

RIA Novosti գործակալությունը, մեկնաբանելով Երևանում այս ժամերին տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է, թե ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոն տանող փողոցները:

«Իրավապահները փակել են մի շարք փողղոցներ Երևանի կենտրոնում: Ներկայում փակված են քաղաքի կենտրոն տանող Սայաթ-Նովա, Թումանյան, Տերյան ու Իսահակյան փողոցները»,-գրում է գործակալությունը:

Նշվում է, որ ցուցարարների մի մասը տեղափոխվել է Ազատության հրապարակ:

Տեսանյութեր

Լրահոս