Ցուցարարների մոտ կան պայթուցիկ սարքեր. Երևանի ոստիկանություն. RIA Novosti
Երևանի ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի որոշ երիտասարդ մասնակիցների մոտ կան պայթուցիկներ, գրում է RIA Novosti-ն:
«Չեզոք գոտում ու ցուցարարների առաջին շարքում կան պայթուցիկներ ունեցող երիտասարդներ»,-հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նշվում է, որ բողոքի ակցիայի վայրում կան Հայաստանի խորհրդարանի անդամներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք «կենդանի պատնեշ» են կազմել ցուցարարների ու ոստիկանության միջև:
Հաղորդվում է, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ մտադիր է ժ• 23.00-ից հետո վերականգնել հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում: