Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ուխտավոր հայորդիներին Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորվող նվիրումի և անսակարկ սիրո համար։
Երևանցի տղամարդիկ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտից 38-ամյա կնոջ են առևանգել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում
«Դուք էդ մարդկանց մայրաքաղաք եք պարտք, երկիր եք պարտք, Հայրենիք եք պարտք»։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Փ․-ն տեղափոխվել է բժշակական կենտրոն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Փրկարարները հոսանզագրկել են ավտոմեքենան և դադարեցրել լիցքավորման կայանից վառելիքի արտահոսքը։
Նա հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Կան գրավոր մարգարեություններ թողած աստվածաշնչյան տասնվեց մարգարեներ, որոնցից տասներկուսը կոչվում են մեծ, իսկ չորսը` փոքր: Մեծ կամ փոքր անվանումները պարզապես ցույց են տալիս նրանց գրավոր մարգարեությունների ծավալը: Եկեղեցին տասներկու մարգարեների տոնը տոնում է առանձին և մյուս չորսինը` առանձին: Սակայն բացի այս մարգարեներից Աստվածաշնչում հիշվում են նաև այլ մարգարեներ, ովքեր, սակայն, գրավոր մարգարեություններ չեն թողել, այլ ծավալել են մարգարեական եռանդուն գործունեություն Իսրայելի պատմության այս կամ այն ժամանակահատվածում:
Բարահոուի Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայության արգելք:
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:
Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն անհրաժեշտ միջամտության բացակայության դեպքում` վերջինիս առողջական վիճակը կշարունակվի սրվել:
Բացահայտվել է հուշանվեր-թղթադրամ իրացնելու հերթական դեպքը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Առավոտյան մեկը հետեւից ձեռքս բռնում է փողոցում: «Ցավդ տանիմ, որ դու մեզ օգնել ես, էս բանկա մեղրը վերցրու…: Մեղվաբույծ էի…»
«Անշարժ գույքի շուկան վատ վիճակում է, վաճառքներ գրեթե չկան, քանի որ քաղաքական անկայուն իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ չեն գնում անշարժ գույք: Գնորդներ չկան նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանակներում. միգուցե շատ քիչ լինեն և շատ փոքր բյուջեով,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը՝ մանրամասնելով,- Բոլորն ասում են՝ սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի, չենք աշխատում»։
Հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։
Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշպանության գիշերօթիկ հաստատության տասը սաները նույնպես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և այս պահին նրանց խնամքը պատշաճ կերպով իրականացվում է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում:
Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։