Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում փլուզվել է տան պատը. քաղաքացին մնացել է փլատակների տակ:
Հարց` հիմա ու՞ր են։ Դրանց ծանրակշիռ մասը ոչ միայն փողոց դուրս չեկավ Արցախի ողբերգության, ուղղակի հանձնման ու Ադրբեջանի կազմում ճանաչելու Մեծ դավաճանության փուլում, այլև տոտալ թքած ունի անգամ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերում են կոնկրետ իրեն։
2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում կանցկացվի «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» HOPE 2023 լայնամասշտաբ ուսումնավարժանքը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.10-ին, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի վարչական տարածքում մոտոցիկլետը բախվել է քարերին, այնուհետև «Տոյոտային». 31-ամյա մոտոցիկլիստը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ:ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանների բողոքը:
Նիստը գնահատում եմ վատ. նորմալ երկրում այս դատավորին պաշտոնից կազատեին. Տիգրան Աթանեսյան
Ես ի սկզբանե ստանձնացեի սույն գործով անձի պաշտպանությունը` հավատալով պաշտպանյալիս խոսքերին, որ ինքն անմեղ է և ոչ մի կապ չունի մեղադրանքի հետ։
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 5-ով և հասել է 457-ի:
Ներքին գործերի նախարարությունն օրերս հրատապ մեկ անձ ընթացակարգով պատվիրել է բիզոզուգարանների տեղադրման և մաքրման ծառայություններ: Այս հրատապ առաքելության համար, ըստ պետգնումների armeps համակարգի, նախարարությունը հոկտեմբերի 5-ին 3 միլիոն 120 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Փայլ Սերվիս» ՍՊԸ-ի հետ:
Նա հիշեցրեց, որ առաջին փոխանցումները սկսել են նախորդ ուրբաթ: Անդրադառնալով անչափահասներին՝ Խաչատրյանն ասաց՝ նրանց դիմումների ընդունման գործընթացը սկսվել է հոկտեմբերի 7-ից:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել. 14-ը Երևանում է, 24-ը՝ ՀՀ մարզերում: Այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Անդրադառնալով Հայաստանի տարբեր բուժհաստատություններում առողջությունը վերականգնող անձանց, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, նա ընդգծեց՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ նրանց թիվը 278 է: «95 բուժառուի […]
62մլն դրամ տեղահանված արցախցիներին՝ ԶՊՄԿ ից
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 9-ի ցերեկը` մինչև հոկտեմբերի 10-ի գիշերը, Արևմտյան Վրաստանի առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրև, ժամանակ առ ժամանակ՝ առատ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։27-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին աղտեղի խորհուրդների մասին: Հայր Պիմենը նրան ասաց. «Ինչպես օրինակ՝ զգեստներով լի արկղը թողնես երկար ժամանակ, որոշ ժամանակ անց կփչանա, այնպես էլ խորհուրդները` եթե ֆիզիկապես չգործադրվեն, շատ ժամանակ անց կխաթարվեն»:
Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղություններից է, տուրերը սպառված են գրեթե մինչև դեկտեմբերի վերջ, ներառյալ ամանորյա տոները, գրում է RadioTavisupleba-ն՝ վկայակոչելով՝ FUN&SUN-ի տուրօպերատորի մամուլի ծառայությանը:
Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է