Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:
Սյունիքում տեղակայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5444 անձ, Վայոց ձորում՝ 2134, Գեղարքունիքում՝ 5125, Արարատում՝ 18212, Կոտայքում՝ 21593, Արագածոտնում՝ 3967, Արմավիրում՝ 8044, Լոռիում՝ 4107, Շիրակում՝ 3707, Տավուշում՝ 3139, ընդհանուր առմամբ՝ 75472 անձ:
Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը:
Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:14-ին: Այրվել է ավտոմեքենան։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մասիսի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 6 անձ ձերբակալվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի Շնող գյուղի խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձերբակալվածն ու կից փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ:
BBC-ն նշում է, որ նոր ստանդարտ Toyota Camry Hybrid-ը Սինգապուրում արժե 250 000 սինգապուրյան դոլար, որը ներառում է վկայագրի արժեքը և հարկերը։ Դա շուրջ 6 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում։
Կատարվում է քննություն:
Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Բնակարանների վարձավճարների կտրուկ աճ ավելի շատ նկատվում է վերջին երկու շաբաթների ընթացքում: Չեմ կարող ասել՝ դա կապված է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ, թե ոչ: Բայց գնային աճ, անկասկած, կա: 168.am-ին հայտնեց անշարժ գույքի «Բարս» գործակալության ներկայացուցիչ Մարգարիտա Հարությունյանը:
Միայն անցած տարի 100 հազար Վրաստանի քաղաքացի լքել է երկիրը, դիմելով էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիին` խորհրդարանում ասել է «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 99 հազար 342 քաղաքացի: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
Ծրագիրը ընթացքի մեջ է, նախատեսվում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը, կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձաց:
Երևանի Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-10-ը ժամը 22:00-06:00 դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ զուտ շուկայական տեսանկյունից դիտարկելու պարագայում, այս երևույթը կարելի է բացատրել հետևյալ կերպ՝ «պահանջարկի աճելուն զուգահեռ՝ առաջարկը համաչափ չի ավելանում, իսկ շուկայի վրա առաջացած ճնշումը բալանսավորվում է գների բարձրացմամբ»:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
Ճշտող հարցին՝ համերգն անպայման կայանալո՞ւ է, թե՞ դա էլ է հարցական՝ ընկերությունից հայտնեցին, որ այդ մասին այս պահին չեն կարող ասել։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: