
Թիվ 31 համարի ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Երևանում թիվ 31 համարի ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։
Տուժածներից մեկը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել ԲԿ-ից, երկուսը դուրս կգրվեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նոր Նորքում վթարի է ենթարկվել թիվ 31 համարի ավտոբուսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է փորձաքննություն։