«Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է, դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»
Նոյեմբերի 14-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ամառանոցային փողոցի թիվ 7 տանը:
Երևանի Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունը «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն է, որի հետ կնքած պայմանագրի համաձայն աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2014 թվականն է: Հիմնանորոգումը ոչ միայն ավարտված չէ, այլև 2 օր առաջ տեղում անձամբ համոզվեցի, որ պարզապես կանգնած է, որովհետև ցերեկը, ժամը 14.00-ին դարպասի կողպեքը կախված էր ու ոչ մի կենդանի շունչ չկար, վկա` Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 11—ի երեկոյան ռեպորտաժը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գործունեությունը նպաստել է հայ-լեհական քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովման Երևանի քաղաքապետարանի փորձը օրինակելի է: 2014 թվականի Երևանի զարգացման ծրագրում նախատեսված «Դպրոցնեերի գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում» կետն արդեն իրականացվել է: Երևանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Շուտով կտեղադրվեն նաև դպրոցների տարիֆիկացիաներում առկա բոլոր թվային տեղեկությունները:
Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. ժամանել են շտապ բուժօգնության բժիշկները և այս պահին նրան օգնություն են ցուցաբերում:
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԻ նախարարության շարահրապարակում, նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ իրականացվեց ԱԻ նախարարության օդապարիկի փորձարկումը։
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կայքի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել ազգային ատելության շարժառիթով երկու եւ ավելի անձանց սպանության, գույքի դիտավորյալ ոչնչացնելու համար։
Երեկ ինքնահրկիզման դեպք է գրանցվել Գյումրիում: Ժամը 13:00-ի սահմաններում, Գործարանային 18 հասցեում բնակվող, 1978 թվականին ծնված Արտակ Ռոլանդի Հովսեփյանն իր տան բակում բենզին է լցրել վրան և կրակայրիչով այրել ինքն իրեն: Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բկժշկական կենտրոն` մարմնի ընդհանուր մակերեսի 80-85 տոկոս այրվածքներով:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները, հավանաբար, այս հայտարարությունը տարածել են հայ-ադրբեջանական ռազմական ավելի ընդգրկուն բախումները կանխելու միտումով, և նման համատեքստում այդ հորդորը պետք է ուղղված լինի զինադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատու բոլոր կողմերին:
Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար:
Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը:
Վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ մոտենալու հնարավորություն չի եղել:
Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սամարայի մարզային դատարանի որոշումը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Սամարայի կառույցը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ դրա գործունեությունն արգելելու մասին:
Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում նախօրեին խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ տղան էր, ունի 24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում:
Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան:
Խարդախության ծանոթ ձեռագիր. ուրիշի անձնագրերով տեխնիկա էր վերցրել և յուրացրել:
Հրազդանի էլեկտրոնիկայի խանութի տեսագրող սարքերն արձանագրել են գիշերային «հյուրի» գործողությունները:
Դատապարտում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսևորումը եղավ նաև եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը: Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` բերելով մեր ցավակցությունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին:
Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան, այո, դաստիարակիչ ապտակ եմ տվել:
«Պետք է մեր ընդհանուր մոտեցումը փոխվի, օրինակ, փոխանակ ապրելու և տառապելու զոհի հոգեբանությամբ, պետք է հասնենք թուրք հասարակությանը և մեղավոր լինելու զգացում փոխանցենք նրանց: Իսկ եթե այս հարցերի հանդեպ մոտեցումը փոխվի, մտայնությունն ինքնըստինքյան կփոխվի, հակառակ դեպքում՝ կմնանք անելանելի շրջագծի մեջ, որ ապարդյուն, ձանձրացուցիչ և վանող է: Մենք զարգացրել ենք զոհի հոգեբանությունն ու այն արմատավորել ենք մեր մեջ»:
Տեսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքներ. պարզաբանումներ ճանապարհային ոստիկանությունից:
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունմանը կառավարությունը դեմ է արտահայտվել
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթաի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված «Կամազ-53202»-ի վարորդ Մանվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել:
Մանրամասները կարողեք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նկատի ունենալով, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ, կառավարությունը նախագծերի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից: