Բաժիններ՝

Ուղևորուհիների պայուսակներից գողություն է կատարել

Օգոստոսի 4-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ Գևորգը ուղևորուհուց գողություն է կատարել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վարորդը 1991 թ. ծնված Գևորգ Ո.-ն է, ով հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել, որ աշխատելով տաքսի ծառայությունում՝ մարտին /օրերը պարզվում են/ իր կողմից շահագործվող «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայում ուղևորուհի ոմն Աննայի պայուսակից գողացել է 40.000 դրամ, իսկ մեկ այլ ուղևորուհու՝ ոմն Վարդուշիկի պայուսակից՝ 25.500 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս