Բաժիններ՝

Խոշոր վթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ

Օգոստոսի 5-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի 32 UU 875 պ/հ (վարորդ Մ. Մ. ) և «Հյունդաի Սկոլարի» մակնիշի A264 УВ 134 պ/հ (վարորդ Ա. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Հյունդաի Սկոլարի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդ` 1978 թ. ծնված Ա. Մ.-ին, ուղևորներ` 1991 թ. ծնված Գ. Մ.-ին, 2006 թ. ծնված Գ. Մ.-ին, 1981 թ. ծնված Հ. Գ.-ին, 2001 թ. ծնված Ն. Մ.-ին և 2001 թ. ծնված Ա. Մ.-ին, ովքեր տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը` բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս