![](/banners/BeFunky-design.jpg)
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/qc0UufzKOn4LeedYfqQzdxWmmO.jpg)
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: