Երեխաներիս աչքի առջև ցանկանում էին հորը սպանել․ Ագարակում հնչած կրակոցներից տուժողի կինը նոր մանրամասներ է ներկայացնում. shamshyan.com
Ագարակում գիշերը հնչած կրակոցները, ըստ տուժողների` ընտրություններն են եղել։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստյոպա Հովհաննիսյանի կինը՝ Անահիտ Ոսկանյանը։ Խոսելով այն մասին, թե ինչ կասկածներ ունեն, ովքեր կարող էին կրակոցներ արձակած լինել, ասաց․
«Քաղաքապետի թիմից են, քաղաքապետի բանդայի մասնակիցներն են»։ Դիտարկմանը, թե` ինչ խնդիր ունեն ամուսնու հետ, ասաց․ «Ընտրությունների հետ է կապված, իրենց օգտին ձայներ չենք հավաքել։ Երեխաներիս աչքի առջեւ ցանկանում էին հորը սպանել։ Ագարակում բեսպրիդել է։ Բախտի բերմամբ, ամուսնուս չի դիպչել, բայց պատկերցնում ե՞ք, թե այս ամենը ինչով կարող էր ավարտվել։ Ես պահանջում եմ իրավապահ մարմիններից հայտնաբերել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել։ Հիմա` ինչ, ով քաղաքապետին չի ընտրել, պետք է վերցնե՞ն»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: