Ստեփանակերտում օնկո-դիսպանսերի համար նախատեսված շենք է կառուցվում

Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ ամիսներ առաջ սկսվել է օնկո-դիսպանսերի համար նախատեսված շենքի կառուցումը:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագծի համաձայն, շինությունը լինելու է եռահարկ, իսկ նկուղային հարկը նախատեսված է հոսպիտալի հիվանդասենյակների համար: Օնկո-դիսպանսերը կառուցվում է ժամանակակից լուծումներով, իսկ որակով կհամապատասխանի ժամանակակից շինարարական չափորոշիչներին:

Աղբյուրի հաղորդմամբ, ներկայումս տարվում են շինության հիմքի կառուցման աշխատանքները: Ավարտվել են շինարարության հողային աշխատանքներ, առաջիկայում կմեկնարկեն բետոնային աշխատանքները: Այն կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Աշխատանքներն իրականացնում է «Պանտ» ՍՊԸ-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31