Բաժիններ՝

Պերմյակովի գործով դատական բաց լսումները նշանակված են օգոստոսի 12-ին

Հայաստանում Ռուսական կայազորային զինվորական դատարանը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը նշանակել է օգոստոսի 12-ին:
Վերջինս մեղադրվում է դասալքության ու զենքի հափշտակության մեջ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամլո քարտուղար Ալյոնա Կատկալոն:

«Սպանություն» հոդվածով գործը առանձին վարույթ էր փոխանցվել:
«Համաձայն Հինգերորդ կայազորային զինվորական դատարանի դատավորի վճռի՝ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի բաց դատական նիստը նշանակված է 2015 թվականի օգոստոսի 12-ին»,- հայտնել է Կատալկոն:
Դատարանը մինչև 2016թ. հունվարի 30-ը երկարաձգել է նաև Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում ներխուժել է Ավետիսյանների ընտանիք, սպանել ընտանիքի 6 անդամներին: Վալերի Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս