Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
                                    Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1955 թ. ծնված Միհրան Տ.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 10-ից Վրաստանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    