Չարենցավանում 20-ամյա աղջիկը ծախսել է ծնողների հավաքած 5 մլն դրամը, ապա սուտ հաղորդում տվել. նախաքննություն. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է չարենցավանցի 20-ամյա աղջկա կողմից ավազակային հարձակման իմիտացիա ստեղծելու գործը:
Աղջիկն, ծնողներից գաղտնի, ընկերների հետ ծախսել է նրանց խնայողությունները, ապա իմիտացիա ստեղծել, թե ավազակային հարձակում է եղել, և գումարը գողացել են:
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա աղջիկը, դեռևս 2011թվականից սկսած ծնողներից գաղտնի, 2 ընկերների հետ ծախսել է ծնողների կողմից խնայված և տանը պահված 5.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը, իսկ երբ տանն այլևս գումար չի մնացել, վախենալով հորից 2015 թվականի հունիսի 20-ին երեկոյան տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերն, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն, օգնության է կանչել ազգականին:
Այդքանից հետո աղջիկը զանգահարել է ոստիկանության Չարենցավանի բաժին և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: