Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով: Քաղաքապետարանը դարձյալ խոշոր փոփոխություն է անում տրանսպորտի վճարման համակարգում՝ վերացնում է մեկանգամյա տոմսերի թղթային տարբերակները:

Դրա փոխարեն քաղաքացիները պիտի տրանսպորտային քարտ գնեն ու լիցքավորեն, վճարեն բջջային հավելվածով, կամ էլ բանկային քարտով:

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ չէին նախատեսում, որ քաղաքացիները հենց այդ 150 դրամանոց թղթե տոմսերից ավելի շատ կօգտվեն, դրանք ավելի հարմար տարբերակ կհամարեն: Հիմա թղթե տոմսերը շրջանառությունից հանելով՝ ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասում է՝ երևանցիներին կմղեն հասկանալու, որ վճարման այլ տարբերակներն ավելի հարմար են:

Քաղաքային իշխանություններն այս նոր որոշման պատճառների թվում նշում են էկոլոգիական ու տեխնիկական խնդիրները. – «Դրանք աղբ են դառնում, էկոլոգիական առումով խնդրահարույց է, հետո հաճախ հերթեր են գոյանում տերմինալ սարքերի մոտ, երբեմն խնդիր է առաջանում դրանք տպվելու, որոշակի խնդիրներ են լինում, ու սարքերը դժվարությամբ են կարդում, որը նաև հերթ է առաջացնում արդեն ավտոբուսների մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031