Երիտասարդական անկյունն այս տարի կազմակերպվել էր առաջին անգամ, սակայն թե՛ մասնակից կազմակերպությունների և թե՛ այցելուների մեծ հետաքրքրությանը հուշում է կազմակերպչական թիմին, որ միջոցառումը կդառնա շարունակական։
Նախարարը տեղեկացրել է, որ Փրկարար ծառայության մասնագետները առավոտից սկսել են շենքերի հարակից հատվածներից ջուրը պոմպերով մղել գետ՝ հաշվի առնելով, որ գետի ջրի մակարդակը նվազել է:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նվում է, որ մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև՝ աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Կամո Ցուցուլյանը տեղեկացրեց, որ շենք-շինություններում այս պահին մոտոպոմպերի միջոցով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ:
Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։
Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթեւեկությունը միակողմանի է։
Նաև ուրախությամբ պետք է փաստել, որ գիշերը կարողացանք համապատասխան տեխնիկաներ հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ 5 բնակավայրեր կտրված են՝ երկու կամուրջների փլուզման հետևանքով։ Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղով երեկ կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջ անցկացնել։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։
Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի:
Քաղաքացին մեքենայից դուրս է գալիս Բագրատ Սրբազանի օրհնությունը ստանալու համար
Երևան քաղաքում մայիսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 28-31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ»
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։
հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։
Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«Երկարատև հիվանդությունից դժբախտաբար մահացավ իմ ավագ ընկերը՝ Հայաստանի դատավորների միության երկարամյա նախագահ, Արմավիրի մարզի դատարանի նախկին նախագահ, մեծագույն Մարդ, ուշադիր Ընկեր Հրաչիկ Սարգսյանը…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է վարքականոնները ջրհեղեղից հետո.
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները, ինչի արդյունքում այդ և այլ մարզերում որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ։
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։