
Մահացել է դատավոր Հրաչիկ Սարգսյանը

«Երկարատև հիվանդությունից դժբախտաբար մահացավ իմ ավագ ընկերը՝ Հայաստանի դատավորների միության երկարամյա նախագահ, Արմավիրի մարզի դատարանի նախկին նախագահ, մեծագույն Մարդ, ուշադիր Ընկեր Հրաչիկ Սարգսյանը…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ Հրաչիկ Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում…
Հրաչիկ Սարգսյանը ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Հրաչիկ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2020թ. հունիսի 11-ին՝ 65 տարեկանը լրանալու հանգամանքով պայմանավորված։