
ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում ՀՀ-ին և հայ ժողովրդին՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի կապակցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։
Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: