Բաժիններ՝

Պոլիկլինիկաների թիվը կկրճատվի

ՀՀ կառավարությունը որոշել է կրճատել Երևանի բնակչության առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների թիվը: Մինչև 2016 թ. հունվարի 10-ը ԱՆ, Երևան քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաները, այդ թվում՝ բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկական հաստատությունները, որոնք սպասարկում են մինչև 10 հազար բնակչության, կվերակազմակերպվեն: ՀՀ կառավարությունը նախատեսում է դրանք միացնել ավելի մեծ պոլիկլինիկաներին և նրանց գործունեությունը կազմակերպել՝ որպես  առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ 10 հազար և ավելի բնակչության սպասարկող պոլիկլինիկաների մասնաճյուղերի կարգավիճակով: Այդ մասնաճյուղերում կտրամադրվի նեղ մասնագիտական խորհրդատվություն: Այս որոշումը գործադիրի առաջիկա նիստին՝ դեկտեմբերի 25-ին, կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031